Վարչապետը նոր հանձնարարականներ տվեց. սննդի անվտանգության հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է

Սննդի անվտանգության հարցը հասել է նաև կառավարություն, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն կառավարության նիստը դեռ չմեկնարկած տվեց իր հանձնարարականները: Առաջին հանձնարարությունն առնչվում էր վերոնշյալ ոլորտին: Կարեն Կարապետյանն ասաց, որ մինչ այս իր մոտ քննարկումներ են տեղի ունեցել սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների մասնակցությամբ, վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս. «Հանձնարարում եմ հատուկ ուշադրություն դարձնել այս հարցին` շեշտը դնելով այն հանգամանքի վրա, թե արդյոք լաբարատորիան պետք է լինի այդ վարչության ներքո, թե ոչ»,- ընդգծեց վարչապետ:

Հաջորդ հանձնարարականը կապված էր գույքի կառավարման հետ, բաից այդ Կարեն Կարապետյանը անդրադարձավ գնումների ոլորտին, Ֆինանսների նախարարությանը հանձնարարելով արդյունավետ մեխանիզմներ մշակել ոլորտը կարգավորելու ուղղությամբ:

Այսքանով վարչապետ հանձնարարականները չավարտվեցին, գործադիրի ղեկավարը նաև ասաց. «Հանձնարարում եմ գործադիր իշխանության  բոլոր մարմիններին վերանաել իրենց կառավարման ներքո գործող ՊՈԱԿ-ների գործունեությունը, այն ՊՈԱԿ-ները որոնց գործունեությունը համարում եք արդյունավետ, պետք է լինի հիմնավորված և չկրկնվող: Շատ խիստ ու կոշտ պետք է վերանայել այդ ամենը, ամեն լումա պետք է հիմնավորվի: Նույնը վերաբերում է ԾԻԳ-երին, որոնք զբաղվում են գնումների գործընթացով, հանձնարարում եմ Սպորտի և երիտասարդության նախարարությանը վերանայել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի գործունեությունը»:

Այնուհետև հանձնարարական եղավ տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ. «Հանձնարարվում է Տարածքային կառավարման նախարարությանը համագործակցել մյուս նախարարների հետ, ուսումնասիրել բոլոր ոլորտների 2017թ. բյուջեի թեմատիկ ծրագրերը, որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում»,- նշեց վարչապետ, բացի այդ հանձնարարեց նախարարության երեքշաբաթյա ժամկետում վերանայել ու մշակել համանքային զարգացման ծրագրերը, ընդ որում` մեթոդաբանությունը ձևավորել հնարավորինս պարզ ու հստակ, որպեսզի այն իրականացնելուց կառավարությունը խուսափի բյուրոկրատական մոդելների ներդրումից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել