Էջմիածնում տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է. վնասվել է գազատարը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել է կից անցնող գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 39-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով փլուզվել է արտաքին պատը՝ մոտ 10 քմ:

Դեպքի վայրում են գտնվել «1-04» ծառայության աշխատակիցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել