Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մոդելը էական առավելություն ունի մյուս մոդելների նկատմամբ

Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդրանիկ նիստին այսօր քննարկվեցին հակակոռուպցիոն լայնածավալ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթը, որը, մասնավորապես, վերաբերում էր հակապոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանը, ապօրինի հարստացման քրեականացմանն ու պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին՝ օրենսդրական այս փաթեթի մշակման հարցում էապես աջակցության համար: Նա ասաց, որ օրենսդրական փաթեթը մշակելիս հաշվի են առնվել նաև «Թարնսփարենսի Ինտերնեյշընլ» (ոչ միայն հայաստանյան, այլև մյուս երկրներում գործող գրասենյակների) կազմակերպության ուսումնասիրությունները:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման հարցին, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ուսումնասիրվել են երեք մոդելներ՝ Կանխարգելիչ մոդել (ունենալու կրթական և կանխարգելիչ լիազորություններ), Ունիվերսալ մոդել (ունենալու կրթական, կանխարգելիչ և քննչական լիազորություններ) և Իրավապահ մոդել (լիազորություններն իրականացվում են իրավապահ մարմինների կողմից):

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ իրենք դիտարկում են առաջին երկու մոդելները: Նիստի մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարց տվեց, թե ինչու՞ է երկու մոդել ներկայացվում, եթե Ունիվեսալ մոդելն առավել համափարկ և մեծ լիազորություններով է օժտված լինելու և ինչու՞ չներկայացնել միայն հենց այս մոդելը: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունից ստացած հանձնարականի համաձայն պետք է ներկայացվեն այն մոդելները, որոնք միմյանց նկատմամբ էական առավելություններ չունեն:

Կարեն Զադոյանը սակայն կարևոր դիտարկում արեց Ունիվերսալ մոդելի վերաբերյալ: Նա իր խոսքում նշեց, որ այն, ի տարբերություն Կանխագելիչ մոդելի, ունի 3 կարևորագույն առավելություն. ռեսուրսնեների մոբիլիզացիա,  երեք թևեր ներդաշնակ աշխատանք մեկ կառույցի ներքո, և ամենակարևորը՝ միջգերատեսչական անառողջ մրցակցությանից զերծ մնալ:

Կ. Զադոյանի խոսքով, ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մարմինը պետք է օժտված լինի առավելագույն անկախությամբ և պահանջելու է վարչական ու ֆինանսական հավելյալ ռեսուրսներ, որոնց չապահովման դեպքում հակակոռուպցիոն պայքարը կարող է լինել ոչ արդյունավետ և հերթական անգամ կդառնա հանրության հիասթափության պատճառ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ապօրինի հարստացման քրեականացման և ետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը:

Վերը թվարկված բոլոր նախագծերը հաստատվեցին խորհրդի կողմից և կներկայացվեն առաջիկայում տեղի կայանալիք Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ