«Համով-հոտով Երևան»-ը կազմակերպում է հիմնադրամը՝ քաղաքապետարանի միջոցներով

«Երևան» հիմնադրամը այս տարվա հունիսի 10-ին պայմանագիր է կնքել «Սլայդ Արտ» ընկերության հետ՝ «Համով-հոտով Երևան» հայկական ուտեստների փառատոն միջոցառման կազմակերպման համար: Այս ծառայությունների համար հիմնադրամը վճարել է 3.5 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի բյուջեից:New Picture (1)

Համաձայն գնման վերաբերյալ փաստաթղթի՝ այս միջոցառումը կազմակերպվել է զբոսաշրջության զարգացման շրջանակներում: Թումանյանի անվան այգում  կազմակերպել է «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը՝ ներկայացնելով տաղավար տոների ուտեստները, զուգահեռ իրականացվել է համերգային ծրագիր՝ 3 ժամ տևողությամբ, ազգագրական երգի պարի համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ։14101836_1090649937680440_333255637_n

Պայմանագրի շրջանակներում «Սլայդ Արտը» ապահովել է տաղավարներ՝ տաղավար տոները ներկայացնող մասնակիցների թվաքանակին համապատասխան, յուրաքանչյուր տաղավարում՝ առնվազն 2 սեղան, առնվազն 3 աթոռ, էլեկտրաէներգիայի սնուցման կետ։ Համերգային ծրագրի իրականացման համար ապահովել  է 8 մետր լայնությամբ,6 մետր խորությամբ և 0.5 մետր բարձրությամբ բեմահարթակ, տարածքին համապատասխան և մասնակիցների ելույթներին բավարարող ձայնային սարքավորումներ միկրոֆոններ և այլ անհրաժեշտ սարքավորումներ։

Նշենք, որ, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Սլայդ Արտ» ընկերության հիմնադիրներն են Անի Ամիրյանն ու Էրիկ Անթառանյանը:

«Երևան» հիմնադրամը

Անհասականալի է, թե ինչու՞ է զբոսաշրջության զարգացմամբ Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներով զբաղվում «Երևան» հիմնադրամը, եթե նույն գործունեությունը կարող է իրականացնել հենց քաղաքապետարանը՝ սեփական մարդկային և ֆինանսական միջոցներով: Սակայն պարզվում է, որ այս հիմնադրամը պետական բյուջեի միջոցներով քաղաքապետարանի այլ գործառություններ էլ է կատարում՝ կրթական, սոցիալական, կանաչապատման, բարեկարգման և այլն:

«Երևան» հիմնադրամի վերաբերյալ տեղեկանում ենք, որ նախագահը Տարոն Մարգարյանն է, տնօրենը՝ Աշոտ Ղազարյանը,  և այն գործում է Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասցեում:

Հիմնադրամի 2015 թվականի բավականին սեղմ հաշվետվությունից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանից տարվա ընթացքում այն ստացել է  1 միլիարդ 652 միլիոն 640հազար դրամ՝ բարեկարգման, կանաչապատման, տոնական, մշակութային, սոցիալական, կրթական, միջոցառումների կազմակերպման համար:  Երևանի քաղաքապետարանն, ի դեպ, հիմնադրամի ամենամեծ ֆինանսական աղբյուրն է:

Այս տարվա ընթացքում հիմնադրամը Վիեննայից ստացել է 2 միլիոն 959 հազար դրամ՝ մայիսի 15-ին միջազգային կոնֆերանսի կազմակերպման համար: Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ այս օրը «Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովը»:  Եվ, ի դեպ, որևէ խոսք չկա հիմնադրամի՝ այս միջոցառման հետ որևէ կապ ունենալու մասին:

Հիմնադրամը կազմակերպություններից և անհատներից 2015-ին օգնություն է ստացել շուրջ 463 միլիոն 825 հազար դրամ: Թե հիշյալ գումարները մասնավորապես ինչպես են բաշխվել, հաշվետվության մեջ որևէ հստակ տեղեկություն չկա:

New PictureԻ դեպ, հետաքրքրական է նաև այն, որ հիմնադրամի աշխատակազմը բաղկացած է 8 հոգուց և տարեկան ընդհանուր աշխատավարձը կազմել է շուրջ 20 միլիոն դրամ (Միջինում յուրաքանչյուր աշխատակցի վարձրավճարը կազմում է 208 հազար դրամ, սակայն, իհարկե, հասկանալի է, որ կախված պաշտոնից և պատասխանատվության շրջանակներից յուրաքանչյուր անձի աշխատավարձը այլ կարող է լինել):

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ