204 ավտոմեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 28-ի ժամը 20-ի դրությամբ «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 204 տրանսպորտային միջոց, որից 91 վարորդ՝ Երևանում (4-ը՝ անչափահաս), 113 վարորդ՝ մարզերում (35-ը անչափահաս):

Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 27, մարզերում նույնքան՝ 27 վարորդ:
Ալկոհոլ օգտագործած անչափահաս վարորդներ չեն հայտնաբերվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել