Ավտովթար. մեքենան բախվել էր կովին

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհահատվածում:
Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել էր երթևեկելի հատվածով անցնող կովին: Բախման հետևանքով կենդանին շպրտվել է մայթեզր և սատկել: Մեքենայի վարորդն ու ուղևորները չեն տուժել:
Նշենք, որ այս հատվածում կենդանիների մասին զգուշացնող ճանապարհային նշան չկար, միաժամանակ, այստեղ արագության սահմանափակման նշաններ կան: Վարորդը չէր հիշում, թե ինչ արագությամբ է երթևեկել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել