Պաշտոնաթող Ալիկ Միրզաբեկյանի գույքն ու եկամուտները

Պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի արդեն նախկին պետ Ալիկ Միրզաբեկյանն այս պաշտոնից ազատվեց  ապրիլի 26-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Նա այս պաշտոնը ստանձնել էր 2009 թվականի փետրվարի 25-ից:

2011 թվականի սկզբին նա ունեցել է 81 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 50 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նա փոխառությամբ 5 միլիոն դրամ է հանձնել: Եկամուտը կազմել է 12.17 միլիոն դրամ, որից 4.57 միլիոն դրամը ստացվել է աշխատավարձից, 2.75 միլիոնը՝ շահաբաժնից,  1.75 միլիոնը՝ փոխառությամբ տրված տոկոսագումարներից, 3.1 միլիոնը՝ «այլ եկամուտներից»:

2012-ին նրա խնայողությունները կազմել են 54.5 միլիոն դրամ, տրված փոխառությունների չափը՝ 8.4 միլիոն դրամ: Իսկ եկամուտը շուրջ եռակի անգամ ավելացել է՝ 35.88 միլիոն դրամ, որից 4.98 միլիոնը եղել է աշխատավարձը, 13.5 միլիոնը և 14.3 միլիոնը շահաբաժիններից, իսկ 3.1 միլիոնը՝ «այլ եկամուտներից»:

2013-ին խնայողությունն ավելացել են՝ դառնալով 61 միլիոն դրամ, իսկ հանձնած փոխառության չափը մնացել է անփոփոխ՝ 8.4 միլիոն դրամ: Իսկ եկամուտը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկվել է՝ 68.11 միլիոն դրամ: Աշխատավարձը ամբողջ եկամուտի նույնիսկ 10 տոկոսը չի կազմում: Նախկին փոխնախարարի եկամուտի առյուծի բաժինը ստացվել է շահաբաժիններից: Այսպես՝ աշխատավարձը կազմել է 4.96 միլիոն դրամ, կենսաթոշակը՝ 3.1 միլիոն դրամ, շահաբաժինները՝ 13.8 միլիոն և 43 միլիոն դրամ, փոխառություններից ստացված տոկոսագումարները՝ 3.24 միլիոն դրամ:

2014-ին նրա խնայողությունները ավելացել են՝ 68.2 միլիոն դրամ: Փոխառությունների վերաբերյալ տեղեկություններ չկան, անհասկանալի է, թե ու՞ր է անհետացել նախորդ տարի հանձնված 8.4 միլիոն դրամ փոխառությունը: Եկամուտները նվազել են՝ 48.31 միլիոն դրամ, որից աշխատավարձը կազմել է 6.03 միլիոն դրամ, կենսաթոշակը՝ 3.1 միլիոն դրամ, շահաբաժինները՝ 25.35 միլիոն և 5.95 միլիոն դրամ, տրված փոխառություններից ստացված տոկոսագումարները՝ 7.86 միլիոն դրամ: Ի դեպ, ընդգծենք, որ այս տարվա ընթացքում նա հայտարարագրել է փոխառությունից ստացված եկամուտ, սակայն փոխառության վերաբերյալ որևէ տվյալ չկա:

2015-ին Ալիկ Միրզաբեկյանը փոխառությամբ հանձնել է 75.37 միլիոն դրամ: Իսկ ահա դրամական միջոցները նվազել են՝ 4.32 միլիոն դրամ: Նվազել է նաև եկամուտը՝  26.53 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է 6.21 միլիոն դրամ, կենսաթոշակը՝ 3.08 միլիոն դրամ, շահաբաժինները՝ 8 միլիոն և 800 հազար դրամ, փոխառություններից ստացված տոկոսագումարը՝ 7.43 միլիոն դրամ:

2016

Պաշտոնը դադարեցնելու պահին Ալիկ Միրզաբեկյանը հայտարարագրել է.

  • 1 հատ անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • փոխառությամբ տրված 75.37 միլիոն դրամ,
  • 3.2 միլիոն դրամ խնայողություն,
  • 7.46 միլիոն դրամի եկամուտ:

Նրա կինը՝ Իվետա Իսրաելյանը, 2011-ի սկզբին ունեցել է 700 հազար դրամ և 27.2 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 5 միլիոն դրամ և 1250 դոլար: Տարվա ընթացքում նա փոխառությամբ հանձնել է 12 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 14.05 միլիոն դրամ, որից 1.66 միլիոնը եղել է աշխատավարձը, իսկ 12.39 միլիոնը՝ շահաբաժնից ստացված եկամուտը:

2012-ի ընթացքում Ի. Իսրաելյանը փոխառությամբ ևս 3 միլիոն դրամ է հանձնել, իսկ տարեվերջին տրված 15 միլիոն դրամ փոխառությունը վերադարձվել է: Նրա դրամական միջոցները կտրուկ ավելացել են՝ 24.5 միլիոն դրամ և 20.45 հազար դոլար: Եկամուտը նույնպես ավելացել է՝ 26.73 միլիոն դրամ, որից 1.73 միլիոն դրամը եղել է աշխատավարձը, իսկ մնացյալը ստացվել է շահաբաժնից:

2013-ի ընթացքում տիկնոջ  եկամուտները կտրուկ նվազել են, իսկ ահա խնայողությունները էապես մեծացել են՝ անհասկանալի կերպով:  Այսպես, նրա դրամական միջոցները կազմել են 37.4 միլիոն դրամ և 11.28 հազար դոլար, իսկ եկամուտը՝ 2.16 միլիոն դրամ է եղել, որից 1.9 միլիոնը եղել է աշխատավարձը, իսկ 268 հազար դրամը՝ փոխառություններից ստացված տոկոսագումարը:

Նշենք, որ այս տարվա ընթացքում նա չի հայտարարագրել փոխառությամբ հանձնված գումար, սակայն երևում է, որ նման գործաքր եղել է և եկամուտ է ստացել դրանից: Նաև՝  անհետացել են նրա նախորդ տարիների  եկամուտի ամենախոշոր աղբյուրները՝ շահաբաժինները:

2014-ին նրա դրամական միջոցները կազմել են 38.1 միլիոն դրամ և 8 հազար դոլար: Եկամուտը կազմել է 6.26 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է 2.53 միլիոն դրամ, փոխառություններից ստջացված եկամուտը՝ 3.72 միլիոն դրամ:

2015-ին Իվետա Իսրաելյանը 38.25 միլիոն դրամ է փոխառությամբ հանձնել: Դրամական միջոցները տարեվերջին կազմել են 12.04 միլիոն դրամ և 8 հազար դոլար: Իսկ եկամուտը կազմել է 23.37 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է 3.24 միլիոն դրամ, շահաբաժինը՝ 16 միլիոն դրամ, իսկ տրված փոխառություններից ստացված տոկոսագումարը՝ 4.13 միլիոն դրամ:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ