Բրազիլիայում 125 միլիոն դոլար է հետ վերադարձվել պետբյուջե 2015թ-ի ընթացքում

Ըստ Բրազիլիայի Արդարադատության նախարարության հաղորդման` անցած տարվա ընթացքում 125 միլիոն դոլար (86 միլիան եվրո), որը հայտնաբերվել է կոռումպացված պաշտոնյաների, քաղաքական գործիչների և բիզնեսմենների՝ արտերկրում գործող բանկային հաշվեհամարների վրա, հետ է վերադարձվել պետական բյուջե: Ինչպես հաղորդվում է, գումարի չափը ութ անգամ գերազանցում է նախորդ տասնամյամի ընթացքում հետ բերված գումարի չափին: Փոխանցում է BBC-ն:

Գումարի մեծ մասը հափշտակվել է պետական սեփականություն հանդիսացող Պետրոբրաս նավթային ընկերությունից: Ինչպես հայտնի է, մեկ տասնյակից ավել քաղաքական գործիչներ և ղեկավար անձինք ձերբակալվել են կամ հետաքննվում են՝ ընկերության հետ կնքած պահմանագրերը չարաշահելու մեղադրանքով: Ընկերությունից յուրացված գումարի մի մասը օգտագործվել է կաշառք վճարելու համար և ընտրարշավների ժամանակ: Ըստ ամենայնի, կոռուպցիոն դրսևորումները Պետրոբրաս ընկերությանը հասցրել են 2 միլիարդ դոլարի վնաս: Ի տարբերություն վերջին ցուցանիշի, 2005-ից 2014թթ ընթացքում Բրազիլիայի ղեկավարությանը հաջողվել է հետ վերադարձնել 15 միլիոն դոլար:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ