Կենտրոնական բանկի նախագահի և կնոջ կարողությունը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս պաշտոնում նշանակվել է 2008 թվականի նոյեմբերի 6-ին: Ինչպես տեղեկանում ենք նրա և կնոջ կողմից ներկայացված գույքի եկամուտների վերաբերյալ հայտարարագրերից, 2011 թվականից ի վեր նրանք բավականին լուրջ կարողություն են կուտակել:

Այսպիսով, 2011-ի ընթացքում Ա. Ջավադյանը ձեռք է բերել 1 հատ հողամաս՝ 224 910 դրամով, և երկու հատ անհատական բանակելի տուն՝  համապատասխանաբար 20.35 միլիոն և 105 միլիոն դրամով:  Մեկ տարվա ընթացքում 125.6 միլիոն դրամի գույքի է ձեռքբերել:

2011-ի տարեսկզբին ունեցել է 257 միլիոն դրամ, 305 հազար ԱՄՆ դոլար և 192 հազար եվրո: Տարեվերջին դրամական միջոցները նվազել են՝  դառնալով 125 միլիոն դրամ, 410 հազար դոլար և 165 հազար եվրո:

Այս տարվա ընթացքում նրա եկամուտների մի զգալի մասը բաժինը ստացվել են տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարներից. ի դեպ դրանք և ԱՄՆ դոլարով են եղել և ՀՀ դրամով՝ 10.3 միլիոն դրամ և 8000 դոլար: Աշխատանքի դիմաց վարձատրությունը կազմել է շուրջ 27.7 միլիոն դրամ, շահաբաժնից եկամուտը՝ 118 հազար դրամ: Նաև ունեցել է այլ եկամուտներ, որոնք հիմնականում արտարժույթով են եղել՝ 68 588 դոլար, 1164 եվրո և 805871 դրամ: Ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 39 միլիոն դրամ, դոլարով՝  76588 դոլար և 1164 եվրո:

2012-ի ընթացքում ԿԲ նախագահը ձեռք է բերել հուշադրամ՝ 24 միլիոն դրամով: Տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 105 միլիոն դրամ, 435 հազար դոլար և 205 հազար եվրո: Այս տարվա ընթացքում նրա դրամով հաշված եկամուտները կազմել են շուրջ 45 միլիոն դրամ, որից աշխատանքի դիմաց վարձրատրությունը եղել է 26 միլիոն դրամ, շահաբաժնից՝ 100 000 դրամ, տրված փոխառությունների տոկոսագումարներից՝ 13.4 միլիոն դրամ,  իսկ մյուս մասը ստացվել է՝ այլ աղբյուրներից: ԱՄՆ դոլարով նրա եկամուտները եղել են 44 հազար դոլար, որից շուրջ 23 հազար դոլարը ստացվել է տրված փոխառություններից տոկսագումարներից, իսկ մյուսը մասը՝ այլ եկամուտներից: Նա ունեցել է 312 եվրոյի եկամուտ:

2013-ի վերջում նրա դրամական միջոցները ավելացել են, դառնալով 110 միլիոն դրամ, 211 հազար եվրո և 470 հազար դոլար: Իսկ եկամուտը նախորդ երկու տարիների համեմատությամբ նվազել է: Մասնավորապես, դրամով ստացված եկամուտը կազմել է շուրջ 36.4 միլիոն դրամ, որից շուրջ 26 միլիոն դրամը եղել է աշխատավարձից ստացված եկամուտը, 1.7 միլիոն դրամը՝ փոխառություն է վերցրել, 100 հազար դրամը՝ շահաբաժնից է ստացվել, իսկ մնացածը՝ տրված փոխառությունների տոկոսագումարներից:  Դոլարով տրված փոխառությունների տոկոսագումարներից ստացվել է 37 782 դոլար և 993 եվրո:

2014-ին պաշտոնը վերստանձնելու ժամանակ Արթուր Ջավադյանը հայտարարագրել է 4 հատ հողամաս, 2 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, 1 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, և մարտադար ավտոմեքենա՝ VOLKSWAGEN TOUAREG V6 3.5 և 2 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմս:

2014-ին նա գնել է ևս մեկ հատ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, որի համար վճարվել է 54 միլիոն դրամ: Դրամական միջոցները փոքր-ինչ նվազել են՝ դառնալով 110 միլիոն դրամ, 160  հազար եվրո և 470 հազար դոլար: Եկամուտները նույնպես նվազել են. դրամով եկամուտը կազմել է 27.6 միլիոն դրամ, որից 24.5 միլիոնը՝ աշխատավարձից է ստացվել, իսկ մյուս մասը՝ տրված փոխառությունների տոկոսագումարներից: Արտարժույթով եկամուտը կազմել է 35 177 դոլար և 2020 եվրո, որոնք ստացվել են տրված փոխառությունների տոկոսագումարներից:

Արթուր Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը 2011-ի սկզբին ունեցել է 217 միլիոն դրամ, 305 հազար դոլար և 335 հազար եվրո, իսկ տարեվերջին՝  210 միլիոն դրամ, 325 հազար դոլար և 340 հազար եվրո: Այս տարվա ընթացքում նրա դրամով ստացված եկամուտները կազմել են շուրջ 44.3 միլիոն դրամ, որից 4.6 միլիոնը աշխատանքի դիմաց վարձրատրություն է եղել, 16.8 միլիոնը՝ վարձակալությունից տրված եկամուտը, իսկ մյուս մասը՝ տրված փոխառությունների տոկոսագումարներն ու այլ եկամուտները: Ունեցել է նաև շուրջ 5700 դոլարի եկամուտ:

2012-ի տարեվերջին Հասմիկ Մանուկյանի դրամական միջոցները եղել են 155 միլիոն դրամ, 405 հազար դոլար և 385 հազար եվրո: Եկամուտները դրամով կազմել են 28.5 միլիոն դրամ, որից աշխատանքի դիմաց վարձատրությունը եղել է 3.6 միլիոն դրամ, 17.7 միլիոնը՝ վարձակալությունից ստացված եկամուտը, իսկ մյուս մասը՝ տրված փոխառությունների տոկոսագումարներն ու այլ եկամուտները: Ունեցել է նաև շուրջ 27 300 դոլարի եկամուտ:

2013-ի ընթացքում ԿԲ նախագահի կինը ձեռք է բերել անհատական բնակելի տուն՝  հողմասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, որի համար վճարել է 74.5 միլիոն դրամ:

Դրամական միջոցները տարեվերջին կազմել են 75 միլիոն դրամ, 390 հազար եվրո և 450 հազար դոլար: Եկամուտները, նախորդ տարվա համեմատությամբ, գրեթե նույնչափ են եղել՝ 28.3 միլիոն դրամ, որից աշխատանքի դիմաց վարձրատրությունը՝ 3.7 միլիոն դրամ, վարձակալությունից ստացված եկամուտը (2 գույք է վարձակալության տրվել)՝  24.5 միլիոն դրամ, իսկ մյուսը մասը  ստացվել է տրված փոխառությունների տոկոսագումարներից: Տրված փոխառություններից տոկոսագումարներից միջոցով ունեցել է նաև 9573 դոլարի և 4300 եվրոյի եկամուտ:

2014-ի ընթացքում Հասմիկ Մանուկյանը ձեռք է բերել LEXUS NX 300 H 2.5GAS մարդատար ավտոմեքենա՝ 28.4 միլիոն դրամով: Տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 60 միլիոն դրամ, 470 հազար դոլար և 380 հազար եվրո:

Այս տարվա ընթացքում նրա եկամուտները, նախորդ տարվա համեմատությամբ, էականորեն նվազել են. ստացել է 15.3 միլիոն դրամ եկամուտ, որից աշխատավարձը կազմել է 3.6 միլիոն դրամ, վարձակալության (3 գույք է վարձակալության տրվել) դիմաց ստացված եկամուտները՝ 11.7 միլիոն դրամ, մյուս մասը ստացվել է տրված փոխառությունների տոկոսագումարներից: Տրված փոխառությունների տոկոսագումարներից ստացել է նաև 34 661 դոլար և 3725 եվրո եկամուտ:

 

Ա.Կ
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ