Ավտովթար Ֆրանսիայի հրապարակում. բախվել են տաքսին և ՃՈ մեքենան

Այսօր վաղ առավոտյան 07:30-ին ավտովթար է տեղի ունեցել Ֆրանսիայի հրապարակում, իրար են բախվել տաքսու ծառայության և Ճանապարհային ոստիկանության մեքենաները: «Vaz 21-010» մակնիշի ավտոմեքենայի դիմահատվածն է վնասվել, իսկ ՃՈ-ի մեքենայի հետնամասն ու աջ կողահատվածը: Ավտովթարի հետևանքով վարորդները լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Նշենք, որ մեր նկարահանումների ժամանակ այստեղ 5-ից ավելի ՃՈ մեքենաներ էին հավաքվել:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել