Դժբախտ միջադեպ. ուղևորը մահացել է

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստանի սահման 58-րդ կմ-ին բախվել է հանդիպակած երթևեկող «ՄԱՆ» ավտոմեքենայի, որից հետո հանդիպակաց երթևեկող «Մերսեդես Բենց V320»-ի ու կողաշրջվել և սահելով՝ բախվել «Վոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես Բենց V320»-ի վարորդն ու և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից մեկը՝ 1963 թ. ծնված Գայանե Մկրտչյանը, գիտակցության չգալով մահացել է:

Նյութերով զբաղվում է Թումանյանի քննչական բաժինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել