Ուշադրություն լրագրողներին. պրակտիկա և աշխատանքի հնարավորություն Իրավաբան.net կայքում

Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում լրագրողների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ: Պրակտիկան բարեհաջող ավարտած անձիք հնարավորություն կունենան աշխատանքի անցնել լրատվական կայքում՝ կատարելով օպերատիվ լրահոսի տեղադրման աշխատանքներ:

Պրակտիկայի ընթացքում մասնակիցները կհմտանան օպերատիվ լրահոսի պատրաստման և թողարկման մեջ:

Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս՝ մեկնարկելով նոյեմբերի 16-ին: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետների ավարտական կուրսերում սովորող ուսանողները և շրջանավարտները (իրավական ոլորտի լուսաբանման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն):

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), ցանկալի է տրամադրել նաև հեղինակային նյութերի լինքեր կամ կցել դրանք նամակին` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015թ. նոյեմբերի 13-ը, ժամը 18.00-ն` նամակի վերնագիրը անվանելով՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ և ԱՇԽԱՏԱՆՔ»: Հեռախոս՝ 010 54 01 99, կոտակտային անձ՝ Գևորգ Թոսունյան։

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով, տեղերը սահմանափակ են, պրակտիկային կներգրավեն լավագույն երկուսը՝ 15 օրյա փորձաշրջանի արդյունքներով:

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել