ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի մեծահարուստ կնոջ եկամուտների, Վազ 2115 մակնիշի ավտոմեքենայի և միլիոնների մասին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ունի 50 հազար ԱՄՆ դոլար և 8,5 մլն ՀՀ դրամ, բացի այդ նա, ըստ էության, ռուսական արտադրության մեքենաների սիրահար է, 2012թ.-ից նա համառորեն հայտարարագրում է իր VAZ 2115 մակնիշի ավտոմեքենան: Միլիոնատեր այս պաշտոնյան այլ ավտոմեքենա չունի, համենայն դեպս այդ է վկայում նրա հայտարարագիրը:

Պարոն Միրումյանը տարբեր անձանց պարտքեր է տալիս ու դրանցից տոկոսներ ստանում, 2014թ. դրանք կազմել են 784 հազար ՀՀ դրամ, նա նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից է եկամուտներ ստացել՝ 468 հազար ՀՀ դրամի չափով:

Untitled-3

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նաև ունի մեկ բնակարան և ավտոտնակ:

Ոչ պակաս հարուստ է այս պաշտոնյայի կինը՝ Լիլիթ Շափաղաթյանը, 2012թ. վերջին նրա դրամական միջոցները կազմել են 21 մլն ՀՀ դրամ, ուներ նաև 15 մլն դրամի շահաբաժին, հաջորդ տարի տիկնոջ եկամուտները եղել են 21 մլն ՀՀ դրամ, դոլարով՝ տարվա սկզբին զրո էին, տարվա վերջում դրամական միջոցները հասել են 30 հազար ԱՄՆ դոլարի:

2013թ.-ին էլ նա շահաբաժին ուներ, այս անգամ 23 մլն դրամի չափով, տվյալ կա նաև նրա աշխատավարձի մասին՝ շուրջ 2 մլն դրամ հարկային տարում:

2014թ.-ին այս մեծահարուստ պաշտոնյայի մեծահարուստ կինն անցնում է իր ամուսնուց. Լիլիթ Շափաղաթյանի դրամական միջոցները 2014թ. տարվա սկզբում 30 հազար ԱՄՆ դոլար էին, վերջում՝ 110 հազար ԱՄՆ դոլար, իսկ դրամով նվազել են՝ 30 մլն ՀՀ դրամից դառնալով 7 մլն դրամ, բայց այսքանով հանդերձ տիկին Շափաղաթյանը, ում աշխատավարձը տարվա ընթացքում կազմել է ընդամենը 2 մլն դրամ, երկու անգամ ավելի հարուստ է, քան իր ամուսինը, ով տարվա մեջ ստացել է 8 մլն ՀՀ դրամ աշխատավարձ:

erku

2014թ. նա նույնպես շահաբաժին ունի՝ 20 մլն ՀՀ դրամի չափով, բացի այդ՝ փոխառություններից տոկոսներ 929 հազար ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ