Գևորգ Կոստանյանին ու կնոջը 35 միլիոն դրամ ու 100 հազար դոլար են նվիրել

Գևորգ Կոստանյանը 2011 թվակյանին, երբ զինվորական դատախազ էր և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, արդեն իսկ բավականին լուրջ կարողություն է ունեցել:

Այսպիսով, 2011-ին հայտարարագրել է երկու անշարժ գույք, որոնց վերաբերյալ տվյալները պաշտպանված են, անհայտ է, թե խոսքն ինչ գույքի մասին է:

Զինդատախազի դրամական միջոցները հնգապատկվել են

Նույն տարվա սկզբում զինդատախազի դրամական միջոցները եղել են 200 հազար դրամ և 5000 դոլար: Իսկ տարեվերջին դրամական միջոցները հնգապատկացվել են՝ դառնալով 25 միլիոն դրամ, դոլարով գումարի չափը մնացել է անփոփոխ:

Նշենք, որ Գևորգ Կոստանյան զինվորական դատախազի պաշտոնում նշանակվել է 2011 թվականի տարեսկզբին՝ հունվարի 13-ին, և արդեն տարեվերջին նրա դրամական միջոցները հնգապատկված են եղել:

Ավելին, այդ տարվա նրա եկամուտները կազմել են շուրջ 39 միլիոն դրամ, որից միայն 35 միլիոնը նա որպես նվիրատվություն է ստացել, իսկ շուրջ 4 միլիոնը հայտարարագրված է որպես աշխատանքի դիմաց վարձատրություն:kost11

Այս նույն տարվա ընթացքում կրկնապատկվել են նաև Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի դրամական միջոցները: Տարեսկզբին նա ունեցել է 2 միլիոն դրամ և 70 հազար դոլար, իսկ ահա տարեվերջին՝ 4 միլիոն դրամ և 155 հազար դոլար:

Լիլիթ Կոստանյանը նույնպես թանկարժեք նվեր է ստացել՝ 100 հազար դոլար: Իսկ եկամուտները եղել են շուրջ 5 միլիոն դրամ՝ աշխատանքի դիմաց վարձատրություն և տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոս և այլ հատուցում:kost lilit112012.Ամուսինը մեքենաները վաճառել է, իսկ կինը նոր մեքենա է գնել

Իսկ 2012 թվականին զինդատախազի եկամուտների առույժի բաժինը կազմել են օտարված ավտոմեքենաներից ստացված գումարները: Այսպիսով, նա այս տարեսկզին արդեն իսկ ունեցել է TOYOTA CRUISER PRADO ավտոմեքենա, որն օտարել է 13 միլիոն դրամով:

Ի դեպ, նկատենք, որ նախորդ տարվա հայտարարագրում չի նշվել այս ավտոմեքենայի մասին:

2012 թվականի ընթացքում Գևորգ Կոստանյանը 12 միլիոն դրամով ձեռք է բերել  LEXUS GX 470 մեքենա, որը 10 միլիոն դրամով օտարել է:

Իսկ աշխատանքի դիմաց վճարված եկամուտը կազմել է շուրջ 3.5 միլիոն դրամ: Ընդհանուր եկամուտը կազմել է 26.5 միլիոն դրամ:

2012-ին Գևորգ Կոստանյանի դրամական միջոցները նվազել են. տարեսկզբին ունեցել է 25 միլիոն դրամ, 5000 դոլար և 5000 ֆունտ ստեռլինգ, իսկ տարեվերջին՝ 23 միլիոն դրամ և 5000 ֆունտ ստեռլինգ:Kost 12

Ի տարբերություն Գևորգ Կոստանյանի, ով 2 ավտոմեքենա է վաճառել, նրա կինը 2012-ին գնել է 26.5 միլիոն դրամ արժողությամբ TOYOTA LAND CRUISER 200 4.0 մեքենա:kost lilit12

Նրա դրամական միջոցները 2012-ին փոփոխության չեն ենթարկվել. ունեցել է 4 միլիոն դրամ և 155 հազար դոլար: Իսկ եկամուտը, որը գոյացել է աշխատավարձից, տրված փոխառության դիմաց ստացված տոկոսից և ստացված վարկից, կազմել է 20 միլիոն 543 հազար դրամ:

2013.Վաճառել են բնակարաններն ու ամենագնաց ավտոմեքենան

2013 թվականի հոկտեմբերի 1-ին Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: Այս տարվա ընթացքում նույնպես նրա եկամուտների զգալի մասը գոյացել են գույքի օտարումից ստացված գումարներից:

Այսպիսով, տարվա ընթացքում նա 22 միլիոն դրամով ձեռք բերել բնակարան՝ բարձրահարկ բնակելի շենքում: Նույն տարում օտարել է 2 բնակարան (մեկը 48 միլիոն դրամով, մյուսը՝ 34.4 միլիոն դրամով) և ավտոտնակ (2.8 միլիոն դրամով):

2013-ի ընթացքում Գևորգ Կոստանյանի եկամուտները կազմել են շուրջ 89.5 միլիոն դրամ, որից շուրջ 4.2 միլիոն դրամը ստացվել է որպես աշխատանքի դիմաց վարձատրություն:

Այս տարվա ընթացքում Գևորգ Կոստանյանի դրամական միջոցները գրեթե քառապատկվել են. տարեսկզբին ունեցել է 23 միլիոն դրամ, տարեվերջին 80 միլիոն: Իսկ նախորդ տարի հայտարարագրված 5000 ֆունտ ստեռլինգի վերաբերյալ տեղեկություններ չկան:kost13

Լիլիթ Կոստանյանը 2013-ին վաճառել է նախորդ տարվա ընթացքում ձեռքբերած TOYOTA LAND CRUISER 200 4.0 ավտոմեքենան՝ 68 հազար դոլարով:kost lilit13

Բայց այս գույքից օտարված գումարից, նա եկամուտ է ստացել նաև աշախատանքի դիմաց վճարումներից և տրված փոխառության դիմաց ստացվող տոկոսներից, ընդհանուր՝ շուրջ 7.9 միլիոն դրամ:

Այս տարվա ընթացքում Լիլիթ Կոստանյանի դրամական միջոցները աճել են՝ տեսկզբին ունեցել է 4 միլիոն դրամ և 155 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 4 միլիոն դրամ և 200 հազար դրամ:

2014. Եկամուտները նվազել են

2014 թվականի տարեսկզբին գլխավոր դատախազը 3.5 միլիոն դրամով օտարել է LEXUS GS 300 ավոտոմեքենա, որի մասին, նշում կա միայն 2013 թվականի՝ պաշտոնը ստանձնելու պահին եկամուտների և գույքի վերաբերյալ հայտարարագրում: Իսկ նույն 2013 և նախորևդ տարիների հայտարարագրերում նշված չէ, թե տվյալ մեքենան երբ է ձեռքբերվել և ինչ գնով:kost14

Գլխավոր դատախազը, բացի հիշյալ գույքի օտարումից, նաև 9.5 միլիոն դրամ եկամուտ է ստացել՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն: Տարվա ընթացքում եկամուտների ընդհանուր չափը եղել է 13 միլիոն դրամ:

Նրա դրամական միջոցները այս տարի ավելի համեստորեն են աճել՝ 80 միլիոնից դառնալով 82 միլիոն դրամ:

2014 թվականին գլխավոր դատախազի կնոջ եկամուտները նույնպես համեստ են եղել՝ նախորդ տարիների համեմատությամբ: Ամբողջ տարվա նրա եկամուտը, ըստ հայտարարագրի, ստացվել է միայն աշխատանքի դիմաց վարձատրությունից, որը կազմել է 1.6 միլիոն դրամ:

Դրամական միջոցները նույնիսկ նվազել են. տարեսկզբին ունեցել է 4 միլիոն դրամ և 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն դրամ, 200 հազար դոլար:

Հետաքրքիր է, որ այս տարիների ընթացքում Գևորգ Կոստանյանի դրամական միջոցները մեծ զգալի չափերով են աճել, մինչդեռ եկամուտի չափը նվազել է: Նա 2011 թվականի սկզբին, երբ պաշտոնը ստանձնել է, ունեցել է ընդամենը 200 հազար դրամ, իսկ ահա 2014-ին՝ 82 միլիոն դրամ: Եվ սա այն դեպքում, որ 2011-ին ստացել է 39 միլիոն դրամի եկամուտ, իսկ 2014-ին՝ 13 միլիոն դրամ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ