Հունգարական ազգայնական ուղղվածություն ունեցող և «Յոբբիկ» կուսակցության հետ սերտորեն կապված հեռուստալիքի օպերատորը խփել է երկու փախստական երեխայի և երեխան գրկին վազող փախստական տղամարդու ոտքերին հարվածելով գետնին գցել. ինչպես գրում է The Guardian-ը, դեպքը տեղի է ունեցել Հունգարական Ռոզկե սահմանային հատվածում՝ երեքշաբթի օրը:
N1TV հեռուստաալիքի օպերատոր Պետրա Լազլոն նկարահանելիս է եղել ոստիկաններից փախչող փախստականների խմբին, երբ նրա մոտով անցնելիս է եղել երեխան գրկին մի տղամարդ: Լազլոն ոտքը դրել է վազող տղամարդու ոտքերի առաջ ու նրան գետնին գցել: 20 վարկյան տևողությամբ այս տեսարանը նկահարանել է գերմանական հեռուսատետսության թղթակից Ստեֆան Ռիխտերը և հրապարակել այն «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Տեսանյութի հրապարակումից հետո մեծ աղմուկ է բարձրացել սոցիալական ցանցերում: Իսկ այսօր հունգարական N1TV հեռուստալիքը հայտարարություն է տարածել այն մասին, որ օպերատորը ազատվել է աշխատանքից՝ ոչ պատշաճ վարքի համար:
Լուսանկարները՝ The Daily Mail-ի