Հարկ վճարողների իրավունքները

Հարկ վճարողները հաճախ են խնդիրներ ունենում այն պատճառով, որ տեղյակ չեն իրենց իրավունքներից:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի փոխանցմամբ հարկ վճարողն իրավունք ունի ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին, հարկային մարմին ներկայացնել բացատրություններ  հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները, առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար, սահմանված կարգով դիմել հարկային մարմին` պարզաբանում ստանալու համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել