Ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո ազատ են արձակվել օրերս ձերբակալված ՀՅԴ 4 անդամներ։ Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից ասօր՝ հուլիսի 13-ին, ազատ են արձակվել օրեր առաջ ձերբակալված ՀՅԴ անդամները, որոնց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին խուզարկություններ էին կատարվել Գեղամ Մանուկյանի և Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։