Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hուլիսի 12-ին, ժամը 20:59-ին ահազանգ է ստացել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։

Տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Երկու ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել (մոտ 20 մ) շտապօգնության ավտոմեքենային։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել