Հարկ վճարողները հաճախ են խնդիրներ ունենում այն պատճառով, որ տեղյակ չեն իրենց իրավունքներից:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի փոխանցմամբ հարկ վճարողն իրավունք ունի ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին, հարկային մարմին ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները, առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար, սահմանված կարգով դիմել հարկային մարմին` պարզաբանում ստանալու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net