Մահվան ելքով վթար՝ ոստիկանի ավտոմեքենայով․ մանրամասներ ՀՔԾ-ից

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Հայտնում են ՀՔԾ-ից։

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայող Հովհաննես Ս.-ն իր ավտոմեքենան հանձնել է հարբած վիճակում գտնվող Ռուբիկ Մ.-ին, ով 2015 թվականի մարտի 9-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երթևեկելով Արարատի մարզի Դաշտավան-Դարակերտ ավտոճանապարհի հատվածով, դուրս է եկել երթևեկելի մասից՝ ենթարկվելով վթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ռ. Ա.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել