Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Ոստիկան» և «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը սահմանելու մասին» թիվ 13-Ն որոշմամբ նախատեսված չէր ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիքային սահմանափակումներ, ինչի արդյունքում, ըստ ոստիկանության, խնդիրներ էին առաջանում առանձին մասնագիտություններ ունեցող որակյալ և փորձառու կադրերին ոստիկանությունում ծառայության ընդունելու ժամանակ:
Կառավարության այսօրվա նիստին ներկայացվեց մի նախագիծ, որով թիվ 13-Ն որոշումը համապատասխանեցվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Կառավարությունն այն հաստատեց: