Նոր արագաչափեր հուլիսի 27-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի  տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

Երևան քաղաքի Մուրացան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով,   որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Գյումրի քաղաքի Շիրակացու փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

Արարատի մարզի Բուրաստան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել