«Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ կարգավորում է նույնականցման քարտ ստանալու վերաբերյալ դրույթներ:
Այսպես, նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:
Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:
Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է ոստիկանության մարմին: Գործունակ քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ: Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Ընդ որում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ նույնականացման քարտի տրամադրման համար գանձվում է բազային տուրքի
3-ապատիկի չափով՝ 3000 ՀՀ դրամ: