ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է մի շարք դրույթներ, որոնք կարգարավում են կանանց աշխատանքային իրավունքները: Oրենսգրքի 148-րդ հոդվածը սահմանում է աշխատանքը գիշերային ժամանակ:
Մասնավորապես նշվում է, որ գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:Ընդ որում գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:
Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ:
Իսկ այս հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի:
Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»ծրագրի շրջանակներում: