Ես անվիճելի փաստեր ունեմ անբարոյական կնոջս ամուսնական դավաճանության մեջ կասկածելու համար: Նա զոքանչ կոչվող մոր տնից դուրս չէր գալիս, և ես նրան այդ նույն զոքանչի տանը բռնացրել եմ լրիվ ուրիշ, մեզ անծանոթ մերկ տղամարդու հետ պառկած կուշետկայի վրա: Նրա պատճառաբանությունը, թե այդ տղամարդը գինեկոլոգ է, հավատ չի կարող ներշնչել, քանի որ եթե գինեկոլոգ լիներ, պետք է ավելին, մի սպիտակ խալաթ էլ վրան գցեր և ոչ թե լրիվ մերկանար: Այդ պատճառով էլ ծննդաբերության ժամանակ ծնված զույգ երեխաներից միայն մեկի նկատմամբ եմ ճանաչում իմ հայրությունը, իսկ մյուս աղջիկս ինձնից չէ:
(Ցուցմունքից)
Ծանուցում: «Զավեշտալի դատական գործեր» շարքում տեղ են գտնում նախաքննության և դատաքննության ընթացքում ի հայտ եկած հետաքրքիր, զավեշտալի և զվարճալի իրողություններ: Իրավաբան.net կայքում հրապարակված մեջբերումները բացառապես քրեական գործերի նախաքննական և դատաքննական փուլերից են վերցրված: