Ամերիկյան The Huffington Post պարբերականը գրում է, որ Օհայո (ԱՄՆ) նահանգի բնակչուհին ձերբակալվել է 911 զանգահարելու համար: Բանն այն է, որ երկուշաբթի օրը, կեսօրին կինը արտակարգ իրավիճակների 911 հեռախոսահամարին է զանգահարել և դժգոհել ռեստորանից առաքված չինական սննդից:
911 հեռախոսահամարին զանգահարելու լուրջ պատճառ չունենալու պատճառով, իրավապահները ձերբակալել են կնոջը: Ամերիկուհին այս շաբաթ դատարան կներկայանա:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը