«Հույժ գաղտնի» կետ կառավարության որոշման մեջ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ 2015 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Այս իրավական փաստաթղթով կառավարությունը որոշում է մի շարք գործողություններ իրականացնել, դրանցից 2-րդ կետով նախատեսված գործողությունը «հույժ գաղտնի» է:

Ինչևէ, նախագծով որոշվում է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով Հայաստանի Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատողների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին և «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը հատկացնել դրամաշնորհներ` հիմնադրամի և հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործման համար:

Գործադիրը հաստատեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել