Աջակցություն թրաֆիքինգի և շահագործման ենթարկվածներին. Նոր Օրենք

 

2014թ. դեկտեմբերի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքը, որի 22-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների գործողությունները (ներառյալ՝ կրթական և բժշկական հաստատությունները), ուղղված թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը:

Աջակցությունը նպատակաուղղված է նրանց կյանքի բնականոն ընթացքից մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկվելու հետևանքով առաջացած շեղումների վերացմանը, զոհերի՝ հասարակությանը լիարժեք սոցիալական վերաինտեգրմանը:

Զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը կարող է ներառել կացարանի տրամադրում, բնաիրային օգնություն, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում, բժշկական օգնություն և սպասարկում, հոգեբանական օգնություն, խորհրդատվական օգնություն, իրավաբանական օգնություն, խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, թարգմանչական ծառայությունների մատուցում, հիմնական կրթության ապահովում, միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում, աշխատանքի ապահովում, անվտանգ վերադարձի կազմակերպում, միանվագ դրամական փոխհատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել