Ֆիլադելֆիայի մի բնակիչ բանտից դուրս գալուց 4 ամիս անց կողոպտել է նույն բանկը, որը կողոպտելու համար դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։
Ինչպես հայնտում է ոստիկանությունը, 54-ամյա ՔիթՆեյը մտել է Ատլանտիկ Սիթիի Քեյփ բանկը և գանձապահին երկտող տվել, որի մեջ ասվում էր, որ ինքը զինված է: Նա անհայտ քանակությամբ կանխիկ գումար է գողացել:
Բանկի աշխատակիցը հասցրել է կապվել ոստիկանության հետ և հայտնել, որ բանկը կողոպտում են: Նեյին անմիջապես ձերբակալել են ու կալանքի տակ առել:
Նեյին սպասվում է մինչև 20 տարի ազատազրկում: Բացի դրանից` 2 տարի կարող է ավելացվել իր` պայմանական ազատման պայմանները խախտելու համար:
2010 թ-ին նա դատապարտվել էր 4 տարի 9 ամիս ժամկետով` Քեյփ բանկի և Ֆիլադելֆիայի Սիթիզենզբանկի մասնաճյուղը կողոպտելու համար:
Պատրաստեց՝ Ամալյա Գեովշանյանը