Սահմանադրական դատարանը կքննի լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության վերաբերյալ դիմումը

Սահմանադրական դատարանը քննության կառնի լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության վերաբերյալ դիմում. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավաբան Արա Ղազարյանը: Մասնավորապես, նա գրում է.

«Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության մասին իմ ու Արտակ Զեյնալյանի դիմումը՝ ներկայացված Հրապարակ օրաթերթի անունից։ Այս ոլորտը իսկապես կարգավորման կարիք ունի, քանի որ բանը հասել է նրանում, որ լրատվական աղբյուրի բացահայտման մասին հարցը որոշվում է այնպես, ինչպես, օրինակ, բնակարանի խուզարկության թույլտվություն ստանալու հարցը՝ այսինքն ավանդական քրեադատավարական կարգով, որն անընդունելի է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել