Սահմանադրական դատարանը քննության կառնի լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության վերաբերյալ դիմում. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավաբան Արա Ղազարյանը: Մասնավորապես, նա գրում է.
«Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության մասին իմ ու Արտակ Զեյնալյանի դիմումը՝ ներկայացված Հրապարակ օրաթերթի անունից։ Այս ոլորտը իսկապես կարգավորման կարիք ունի, քանի որ բանը հասել է նրանում, որ լրատվական աղբյուրի բացահայտման մասին հարցը որոշվում է այնպես, ինչպես, օրինակ, բնակարանի խուզարկության թույլտվություն ստանալու հարցը՝ այսինքն ավանդական քրեադատավարական կարգով, որն անընդունելի է»։