Երեկ Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Ինչպես տեղեկացրել էինք հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը առաջարկել էր ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել, Սոկոլովը ընդունել էր առաջարկը: Աուդիտի անցկացմանը Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կողմ է:
Իսկ, թե արդյոք սա որևէ կերպ օգտակար կլինի ցուցարարների համար Ալեքսանդր Արզումանյանը Իրավաբան.net-ին պատասխանեց. «Աուդիտի մասին որոշում առաջարկվել է վաղուց: Ուղղակի խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է:
Ցուցարարների ցանկությունն է կասեցնել թանկացման մասին որոշումը և չեմ կարծում, որ աուդիտը նրանց օգուտ է բերելու»:
Էլեն Բարսեղյան
Լուսանկարը՝ panorama.am-ի