Ոստիկանական համակարգը «բարեփոխվել» է միայն մի ուղղությամբ. Արգիշտի Կիվիրյան

Այն, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը հայտնվել են անելանելի վիճակում, չարաշահման և կոռուպցիայի արդյունք է: Վստահ է փաստաբան, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:

«Այս ամենի համար պատասխանատու են ռուսական և հայկական կողմերը: Հայկական իրավապահ մարմինները պետք է զբաղվեին այդ ապօրինություններով և մնացած գործընթացներով»,- ասաց նա:

Սակայն, ըստ պարոն Կիվիրյանի, հայկական կողմն արել է ճիշտ հակառակը. «Ոչ միայն չի փորձել խնդիրը լուծել, այլ ռուսական կողմի հետ համատեղ հայկական էլեկտրացանցերը հասցրել է այս վիճակին և այսօր դիմում են թանկացման»:

Ինչ վերաբերում է հունիսի 23-ին ցույցի մասնակիցներին բռնի ուժով ցրելու ոստիկանության գործողություններին, ապա պարոն Կիվիրյանի փոխանցմամբ՝ սա ոստիկանական «բարեփոխման» արդյունք է. «Իսկ ոստիկանությունը բարեփոխվել է միայն մի ուղղությամբ՝ ավելի մասնագիտացված ձևով ճնշել, ծեծել, բռնանալ քաղաքացիների վրա, հիմա իրանք բարեփոխվել են միմիայն այդ ուղղությամբ»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել