ՀՀ կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ վազանցն արգելվում է`
1) խաչմերուկներում.
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) վազանց կամ արգելքի շրջանցում կատարող տրանսպորտային միջոցներին.
5) թունելներում, ճանապարհի նեղացումներում, վերելքի վերջում և ճանապարհների սահմանափակ տեսանելիության այլ հատվածներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած, ինչպես նաև դրանցով ուղեկցվող տրանսպորտային միջոցներին: