Շենքի բակից գողացել են 379.000 ՀՀ դրամ արժողությամբ հեծանիվ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձ Տերյան փողոցի 71 շենքի մուտքից գաղտնի հափշտակել է «Տռեկ Մառլին 6» տեսակի հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի՝ 379.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննության ընթացքում ստացվել է  տեսանկարահանող սարքերի տեսագրություն, որում պատկերված է, թե ինչպես է մի տղամարդ տանում հեծանիվը:

Դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու նշված անձին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել