Վազանցը շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելն է` կապված հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, այնուհետև` նախկինում զբաղեցրած գոտի վերադառնալու հետ:
ՀՀ կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ վազանց սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի, որ`
1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.
2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.
3) վազանցն ավարտելիս կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի: