Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասոթյան դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ երեկ՝ մայիսի 18-ին արդարացման դատավճիռ է կայացվել քաղաքացի Հովհաննես Խաչատրյանի գործով:
Նա մեղադրվում է խարդախության մեջ: Ըստ մեղադրական եզրակացության, նա քաղաքացի Էդուարդ Ավետիսյանից խաբեությամբ ձեռք է բերել 3700 ԱՄՆ դոլարի արժողությամբ «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան, սակայն չկատարելով համապատասխան վճարումները` հափշտակել է այն ու 1200 ԱՄՆ դոլարի գումարով վաճառել է Ամասիա Բարսեղյանին:
Դատարանում ամբաստանյալի իրավունքները պաշտպանել է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը: Նա Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ վճիռը չունի, սակայն օրենքի սահմանված կարգով այն կստանա 5 օրվա ընթացքում. «Մեղադրող կողմը միջնորդում էր երկու տարի ազատազրկում, առանց որևէ հիմքի, ինչպես հաճախ լինում է` մեղադրանքը հիմնավորված են համարում և պատիժ նշանակելիս հաշի են առնում մեղադրյալի միջնորդած պատժի չափը, սակայն դատարանը վճռեց իմ վստահորդին արդրացնել և ճանաչել անպարտ»,-նշեց փաստաբան Հոբոսյանը:
Ազնիվ Սիրադեղյան