27 մլն դրամ կհատկացվի ԿԸՀ-ին

27 մլն 289 հազար դրամ կհատկացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար 12-ժամյա պահպանումից հետո անհետացող հատուկ նյութի գնումն իրականացնելու նպատակով: Այս նյութը օգտագործվում է ընտրությունների ժամանակ:

Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հատկացումը նախատեսված է իրականացրել 2015 թվականի առաջին կիսամյակում:

Կառավարությունը որոշեց հաստատել այն, որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել