Ռուսլան Հրաչի Կորյանը, Դանիել Իհսանի Օզբիլիզին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը կառավարության վաղվա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանան:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մարտի 23- հրամանագրով 2015 թվականի ամառային զորակոչիկ Ռուսլան Հրաչի Կորյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել, քանի որ Ռուսլան Հրաչի Կորյանի 27 տարին լրանում է 2015 թվականի հունիսի 15-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից, որպեսզի նա մասնակցի ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին՝ որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ։
Ֆուբոլային խաղերին մասնակցելու համար տարկետում կստանան նաև Դանիել Օզբիլիզին և Գաել Անդոնյանը: