2015թ. հունիսի 8-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը հրաման է ստորագրել քրեակատարողական ծառայության խնդիրների արդյունավետ իրականացման և քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստուգայցերի իրականացման կարգը հաստատելու մասին, ինչով մասնավորապես կարգավորվում է նաև քրեակատարողական հիմնարկներ կատարվելիք անակնկալ ստուգայցերի կարգը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿՀ մամուլի ծառայությունից: