Կրթաթոշակներ նախարարությունների ու պետական այլ կառույցների աշխատակիցների համար

Ամեն տարի Դավիդյան հիմնադրամը կազմակերպում է մրցույթ նախարարությունների ու պետական կառույցների աշխատակիցների համար: Մրցույթի հաղթողները հնրավորություն են ստանում մասնակցելու ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դպրոցի 5 ամիս տևողությամբ վերապատրաստման դասընթացներին: Այս մասին հայտնում են ԱՐՄԱԿԱԴ ընկերությունից:

Ծրագրի մասնակիցները պարտավորվում են Հայաստան վերադառնալուց հետո ևս երկու տարի աշխատել պետական համակարգում: Ծրագրին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է: Դիմելու վերջնաժամկետը 2015 թվականի հուլիսի 19-ն է: Դավիդյան կրթաթոշակների մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ Tavitian Foundation Public Policy & Public Administration Advanced Training Certificate Program:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել