Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Արկադի Պ.-ին, ով հաղորդում է տվել, որ հունիսի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 1981 թ. ծնված Ալա Հ.-ի բնակարանում, վիճաբանության ժամանակ, վերջինս դանակով հարվածել է իր կրծքավանդակին` պատճառելով վնասվածք: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի՝ հունիսի 8-ին, ժամը 16.10-ին, Ալա Հ.-ն հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: