Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը երեկվանից` հունիսի 2-ից հացադուլ է հայտարարել. այս մասին Իրավաբան.net-ին ասաց ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, դատապարտյալի առողջական վիճակը դեռևս նորմալ է:
Դատապարտյալն իր հացադուլի պատճառների մասին հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում: Բանն այն է, որ նրան վաղաժամկետ ազատ արձակելու հարցի քննարկումը Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հետաձգել է մեկ տարով:
Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ.Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:
Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար, սակայն դիմումի քննությունը հետաձգվել է մեկ տարով: