Հունիսի 1-ին Սիսիանի Անգեղակոթ գյուղի հատվածում զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Այս մասին տեղեկացանք ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն Իրավաբան.net-ի լրագրողին հաղորդեց, որ մեքենաում 20 զինծառայողներ են եղել, սակայն նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացվել. «Երեք հոգի թեթև քերծվածքներ են ստացել»,- ասաց մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ նշանակվել է ծառայողական քննություն: