ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան ս.թ. հունիսի 3-ին: Այս մասին հաղորդում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից: Ըստ աղբյուրի՝ նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել