Վարչապետն առաջարկեց կառավարության անդամների գործուղումները կրճատել

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց մի նախագիծ, որի ըն­դու­նումը պայմա­նավորված էր ՀՀ 2015 թվականի պետական բյու­ջե­ում արտասահման­յան պաշ­տոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսա­վոր­ման համար նախատես­ված առաջին կիսամյակի հատկացումների անբավարարության հետևան­քով այդ ուղ­ղու­թ­յամբ լրացուցիչ մի­ջոց­ներ նա­խատեսելու անհրա­ժեշտությամբ:

Կառավարությունն այս նախագիծը հաստատեց, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց գործուղումների թիվը կրճատել. «Գործուղումները պետք  է կրճատենք: Այո, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները, բայց հարկավոր է նվազ կարևոր գործուղումները կրճատել: Աշխատակազմին նման հանձնարարական եմ տալիս, որ ուսումնասիրի հարցը»,- ասաց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել