ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց մի նախագիծ, որի ընդունումը պայմանավորված էր ՀՀ 2015 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված առաջին կիսամյակի հատկացումների անբավարարության հետևանքով այդ ուղղությամբ լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությամբ:
Կառավարությունն այս նախագիծը հաստատեց, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց գործուղումների թիվը կրճատել. «Գործուղումները պետք է կրճատենք: Այո, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները, բայց հարկավոր է նվազ կարևոր գործուղումները կրճատել: Աշխատակազմին նման հանձնարարական եմ տալիս, որ ուսումնասիրի հարցը»,- ասաց վարչապետը: