Չինաստանի բանտում շրջագայություն է կազմակերպվել պաշտոնյաների համար

Չինացի պաշտոնյաներին՝ կանանց հետ, տարել են էքսկուրսիայի Շիյանյայի քաղաքային բանտում՝ կոռուպցիայի կանխարգելման համար:

Նրանք այցելել են այն անձանց բանտախցեր, ովքեր ազատազրկվել են կոռուպցիոն հանցագործությունների համար համար: Չինովնիկները բանտում հանդիպել են 15 նախկին պաշտոնատար անձանց՝ դատապարտված կոռուպցիայի համար: Ըստ China Daily-ի՝ նման շրջագայություն կազմակերպվել է՝ պաշտոնյաներին հիշեցնելու այնպիսի իրավախախտման մասին, ինչպիսին որ կոռուպցիան է:

Տեղեկանում ենք նաև, որ 2012թ.-ից Չինաստանում սկսվեց կոռուպցիայի դեմ պայքար: Ավելի քան 100 բարձրաստիճան պաշտոնատար անձ հետախուզվում է կոռուպցիոն հանցագործության մեջ ներգրավվելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել