Անգլիայում վիրաբույժն անձնական օգտագործման նպատակով հիվանդանոցից մորֆին է գողացել

Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում 36-ամյա պլաստիկ վիրաբույժ Սամիանազ Սիդդիկուն, հիվանդանոցից մորֆին է գողացել և աշխատանքային օրվա վերջում այն անձնական նպատակներով օգտագործել: Այս մասին գրում է անգլիական The Mirror պարբերականը:

Հիվանդանոցում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրերին վիրաբույժը գողացել է հիվանդներին տրամադրվող մորֆինի ավելցուկը: Իրականում, Սամիանազը պարտավոր էր դեն նետել մորֆինի ավելցուկը:

Ամիսներ անց, հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները կնոջ պայուսակում արյունոտ ներարկիչներ են գտել: Վիրաբույժի բնակարանը խուզարկելիս, իրավապահները օգտագործած ներարկիչներով լի փաթեթ են հայտնաբերել: Փորձաքննության արդյունքների համաձայն՝ օգտագործած ներարկիչներում մորֆինի չափաբաժին է հայտնաբերվել:

Դատարանը վիրաբույժին մեղավոր է ճանաչել: Վերջինիս պայմանական ազատություն է շնորհվել:

Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել