Փաստաբան Էդուարդ Ասլանյանը հաղորդում է ներկայացրել դատավորի դեմ:
Ըստ փաստաբանի` Շիրակի մարզի դատարանի դատավոր Հայկանուշ Միքայելյանը 2014թ. սեպտեմբերի 4-ին վարույթ է ընդունել դատարանի քննությանը ոչ ենթակա հայցադիմումն՝ օրենքի խախտումներով:
Ըստ փատաբանի, քաղհայցի հիմքում դրված է վաշխառության վերաբերյալ ակնհայտ տեղեկություններ պարունակող բովանդակությամբ պարտավորագիր: Դրանում, մասնավորապես, առկա է 10 տոկոս տոկոսադրույքով գումարի պահանջ՝ մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը՝ 2 տոկոսը, գերազանցող չափով տոկոսներ ստանալը քրեորեն պատժելի է: Գումարի պահանջի մասին Ալինա Գրիգորյանն ընդդեմ Նազելի Վարդանյանի հայցադիմումի գործով դատարանն, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցագնի` 300.000 ՀՀ դրամի և 3750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարների չափով պատասխանող Նազելի Վարդանյանին պատկանող գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: